Մեր ընկերության մասին
Հասանելի ենք դարձնում ամենաարդյունավետ լուծումները Ձեր բիզնեսի համար
EXRADE LLC
Մեր ընկերությունը հիմնադրվել է 2020թ. և համախմբում է արտաքին տնտեսական գործունեության ոլորտի մասնագետների, տեխնիկների, գնորդների և լոգիստիկների: Մեր առաջարկը եզակի է հայկական շուկայի համար` ըստ Ձեր պահանջի կգտնենք, կգնենք և կառաքենք հատուկ սարքավորումներ ամբողջ աշխարհից: Տրամադրում ենք նաև հետվաճառքային սպասարկման ծառայություններ, ապահովվում ենք պահեստամասերով։
Կարճ ժամանակահատվածում մենք արդեն համագործակցություն ենք հաստատել Եվրոպայի, ԱՄՆ-ի, ԱՄԷ-ի և Չինաստանի առաջատար արտադրողների և ներկայացուցիչների հետ։
Մեզնից հատուկ մեքենաներ և սարքավորումներ գնելիս դուք ոչ միայն խնայում եք գումար և ժամանակ, այլև ստանում եք շուկայում առկա հիմնական առաջարկների արդյունավետության համեմատական վերլուծություն:
Թափանցիկ համագործակցություն
Մեզնից հատուկ սարքավորում ձեռք բերելիս, ներկայացնում ենք ծախսերի մանրամասն բացվածքը, ներառյալ` ձեռքբերման գին, բեռնափոխադրում, մաքսազերծում և այլն:
Ֆինանսական աջակցություն
Համագործակցում ենք Հայաստանի առաջատար լիզինգային ընկերությունների և բանկերի հետ, մեզնից ձեռք բերեք սարքավորումներ բանկային տոկոսների հատուկ պայմաններով։
Երաշխիքներ
Կիրառվում են հատուկ մեքենաների և սարքավորումների արտադրողների և դիլերների կողմից տրվող բոլոր ուղղակի երաշխիքները:
Մեր առաքելությունը
Քանի որ Հայաստանի բնակչությունը ընդամենը 3 միլիոն է, ոչ բոլոր միջազգային ընկերություններն են այստեղ ներկայացուցչություններ բացում։ Մեր առաքելությունն է հայկական բիզնեսի համար հասանելի դարձնել ամենաառաջատար լուծումները, որոնք կնպաստեն համաշխարհային շուկայում մրցունակ ապրանքներ և ծառայություններ մատուցել։
Նաև մեծ ուշադրություն ենք դարձնում մեր թիմին և աշխատանքային պայմաններին, ձևավերելով նոր կառավարման մոտեցումներ, որտեղ լավ աշխատողը` ընկերության ամենալավ ակտիվն է: